Պղնձի գինը տատանվում է
ECONOMICSՉորեքշաբթի պղնձի արժեքը միասնական դինամիկա չի ցուցաբերում երկու աճուրդներում գնի նվազումից հետո, ներդրողները մետաղի մատակարարումների պահանջարկի հեռանկարները գնահատում են գլոբալ անորոշության պայմաններում, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,6 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,6982 դոլար, նախորդ աճուրդներում մետաղը թեթեւակի թանկացել էր։ Նախորդ երկու օրվա ընթացքում պղինձը էժանացել է 4,4 տոկոսով։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի օրվա արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել էր 0,71 տոկոսով՝ 10 209 դոլար, ալյումինիումինը՝ 6,47 տոկոսով, 3 498 դոլար, ցինկինը բարձրացել էր 0,56 տոկոսով՝ 3 135,5 դոլար։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



