ՀՀ տարածքում գործող ԱՄՆ լաբորատորիաների նկատմամբ պետք սահմանել անկախ մասնագիտական վերահսկողություն. Արթուր Ղազինյան
BLOGԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից Ուկրաինայում տեղակայված կենսաբանական լաբորատորիաների վերջին բացահայտումները դարձել են միջազգային սկանդալի առարկա:
ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից Ուկրաինայում տեղակայված կենսաբանական լաբորատորիաների վերջին բացահայտումները դարձել են միջազգային սկանդալի առարկա:
Հիշեցնեմ, որ ՌԴ ԶՈւ-ի կողմից Ուկրաինայի տարածքում հայտնաբերվել են մի քանի այդպիսի լաբորատորիաներ, որտեղ, ըստ հաստատված տվյալների, հետազոտություններ էին իրականացվում մարդու կյանքի և առողջության համար սպառնալիք ներկայացնող վարակների հարուցիչների վրա, ինչը, հաշվի առնելով ռազմական գերատեսչության ենթակայության տակ գտնվելը, որոշ փորձագետներ գնահատել են որպես կենսաբանական զենք:
Ըստ շրջանարվող տեղեկատվության, այդպիսի կենսաբանական լաբորատորիաների թիվը Ուկրաինայում հասնում է 30-ի, իսկ ամբողջ աշխարհում՝ 300:
Այդպիսի լաբորատորիաներ գործում են նաև Հայաստանի տարածքում, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել Ռուսաստանի և Իրանի անվտանգային ծառայությունների համար:
Մինչ 44-օրյա պատերազմը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ ՀՀ իշխանությունները պայմանավորվել էին բացել այդ լաբորատորիաների դռները ռուս մասնագետների համար, ինչը՝ իմ ունեցած տեղեկություններով, այդպես էլ տեղի չունեցավ:
Այս հանգամանքն էլ ավելի մեծացրեց մեր անհանգստությունն այս լաբորատորիաների գործունեությամբ, իսկ վերջին բացահայտումները փարատեցին վերջին կասկածներն առ այն, որ այդ լաբորատորիաները վտանգ են ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության համար:
Հետևաբար, ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանության նպատակով, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, առաջիկայում ձեռնամուխ եմ լինելու այդ լաբորատորիաների գործունեության նկատմամբ հաստատել անկախ մասնագիտական (հանրային) վերահսկողություն:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



