Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Պարենային անվտանգության հարցն ու իշխանությունների անլրջությունը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարենային անվտանգության հարցում մարդկությունը մոտ ապագայում շատ լուրջ խնդիրների կարող է բախվել։ Նախ՝ կորոնավիրուսի համավարակը և կլիմայական փոփոխությունները պարենային ապահովման խնդիրը հրատապ դարձրին, իսկ դրան գումարվեցին նաև մատակարարումներն իրականացնելու դժվարությունները։ Եվ առաջին հերթին հատկապես սուր է դրված հացահատիկի խնդիրը, որը մտահոգիչ է նաև Հայաստանի դեպքում։ Նախ՝ պետք է նկատի ունենալ, որ տարիներ շարունակ Հայաստանն իր պահանջարկը էապես բավարարում էր նաև Արցախից պարենամթերքի՝ հատկապես մեծ քանակությամբ ցորենի ներկրման միջոցով։

Սակայն գործող իշխանությունների կողմից Արցախի տարածքների 75 տոկոսի հանձնումից հետո արդեն նույնիսկ անհրաժեշտություն կարող է լինել, որ պարենային առումով Հայաստանն Արցախին օգնի։ Մյուս կողմից էլ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը ընդհանուր առմամբ հրատապ է դարձրել հացահատիկի մատակարարման հարցը, քանի որ ՌԴ-ն և Ուկրաինան հացահատիկի ամենախոշոր արտահանողների ցանկում են։ Ըստ գնահատականների, այս երկու երկրներն են ապահովում հացահատիկի համաշխարհային արտահանման մեկ քառորդը։ Եվ հիմա հակամարտության սրացման ֆոնին հասունացող հումանիտար աղետի արդյունքում հացահատիկի արտահանումը նվազում է, և բացառված չէ նաև արտահանման վրա կոնկրետ արգելքների սահմանումը։

Դրա արդյունքում է, որ հացահատիկի համաշխարհային գները վերջին 14 տարվա կտրվածքով հասել են իրենց գագաթնակետին, և հավանական է, որ կշարունակեն բարձրանալ։ Ու այս իրողությունը պետք է մեծապես անհանգստացնի ՀՀ-ին, քանի որ մեր երկիրը հացահատիկը ներկրում է հիմնականում ՌԴ-ից։ Ընդհանրապես, պարենային անվտանգության ու հացահատիկի պաշարներով ապահովվածության խնդիրը լուրջ հարց է հատկապես Հայաստանի համար, քանի որ ամեն պահի հակառակորդը կարող է ռազմական բախման տանել իրավիճակը, բացի դրանից, անկանխատեսելի է, թե հացահատիկի մատակարարումների ու գների հետ ինչ կարող է տեղի ունենալ։ Պետք է նաև աչքի առաջ ունենալ, որ Ուկրաինայից, ՌԴ-ից կարող են հազարավոր մարդիկ ժամանել Հայաստան՝ այդ թվում՝ նաև մեր հայրենակիցները, և տնտեսությունը պետք է ի վիճակի լինի բավարարել նրանց պարենային պահանջները։ Միևնույն ժամանակ, պարենի դեֆիցիտը կարող է անասելի գնաճի ու ծայրահեղ աղքատության աճի պատճառ դառնալ։

Ըստ այդմ, ՀՀ-ն պետք է լուրջ քայլեր ձեռնարկի սեփական կարիքները երկարաժամկետ կտրվածքով բավարարելու և պարենային անվտանգության խնդիրը լուծելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանին ԱԺ-ում հարց են ուղղում հացահատիկի դեֆիցիտի խնդրի հետ կապված, բայց դրա փոխարեն նա ուրիշ հարցից է խոսում, թեման շեղում է և, իր սովորության համաձայն, հարցուպատասխանը տեղավորում նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների տրամաբանության մեջ։ Մինչ մասնագետները ամենայն լրջությամբ բարձրացնում են պարենային անվտանգության հարցը, ՔՊ-ի ներկայացուցիչները ցույց են տալիս, որ այդ խնդրով հետաքրքրված չեն, ավելորդ գլխացավանքներն իրենց պետք չեն, կարևորը տեղները փափուկ լինի, փորները՝ կուշտ։ Ու ընդհանրապես, մասնագետները անընդհատ շեշտում են, որ գյուղատնտեսությանը զարկ տալու առաջնային խնդիր կա։

Բայց դա հենց այնպես չի լինում, պետական ծրագրերով կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ, իսկ, օրինակ՝ էկոնոմիկայի նախարարն ընդամենը խորհուրդ է տալիս գյուղացիներին՝ ավելի շատ հող մշակել։ Ինչպես ասում են՝ իյա, իրո՞ք... Եթե խնդրելով ու խորհուրդներով կարելի լիներ տնտեսություն զարգացնել, աշխարհի բոլոր երկրների ղեկավարները վաղուց պրոֆեսիոնալ խնդրողներ ու խորհուրդ տվողներ դարձած կլինեին: Այդ ի՞նչ քայլով եք բարենպաստ պայմաններ ստեղծել, կարո՞ղ եք մի ադեկվատ օրինակ բերել: Չեք կարող։ Ավելին, հենց Փաշինյանն է կառավարության նիստում հայտարարում, թե առաջիկայում լավատեսական ոչինչ չի սպասվում, իսկ միակ լավատեսականը կարող է լինել ստեղծված իրավիճակում գյուղատնտեսության զարգացումը։

Բայց քանի որ նույնիսկ իրենք իրենցից որևէ հույս ու սպասելիք չունեն, ըստ այդմ, պարարտանյութերի վաճառքի 50 տոկոսը սուբսիդավորելու որոշումն են նույնիսկ այս իշխանություններն ահռելի մեծ քայլ ներկայացնում, կարծես թե դրանով բոլոր հարցերը լուծվելու են։ Իրականում պետությունը մի քանի ուղղություններով թիրախային ծրագրեր պետք է իրականացնի, օրինակ՝ լուծի վառելանյութի սուբսիդավորման հարցը, ապահովի ժամանակակից գյուղտեխնիկայով, օգնի սերմացուների և թունաքիմիկատների ներմուծման հարցում, կազմակերպի մասնագիտական խորհրդատվություն և այլն։ Բայց «քայլողները» գյուղնախարարությունը վերացրեցին, գյուղոլորտին վերաբերող կարևորագույն հարցերն ընդհանրապես հետին պլան մղեցին։ Մի խոսքով, այստեղ էլ մեծապես հաջողեցին իրենց՝ ավերելու, քանդելու քաղաքականությունը:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026