«Հրապարակ».Ինչո՞ւ են նվազելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատավարձերն
SOCIETY«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավարությունն օրերս վերանայել է բուժանձնակազմի հետ պայմանագրերը, համաձայն որոնց՝ ապրիլից աշխատավարձերը նվազելու են։ Աշխատակազմում ենթադրում են, թե հնարավոր է ապրիլից վերադառնում են նախկին ռեժիմին։
Ինչպես հայտնի է, մոտ 2 տարի է՝ այստեղ իրականացվում է միայն COVID-19-ի բուժում։ Սակայն հիվանդանոցի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ բացառում է, թե համավարակի այս պայմաններում ապրիլից վերադառնան սովորական բուժհաստատության ռեժիմին: Այդ դեպքում աշխատավարձերն ինչո՞ւ են նվազելու․ հարցին նա չի պատասխանել՝ ասելով, թե դա իր իրավասության ներքո չէ։ Իսկ տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



