Մեզ մնում է միայն մեկ բան. Աննա Մկրտչյան
BLOGԱննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հայաստանի կառավարության շենքից, Հայաստանի կառավարության նիստին այսօր ի լուր աշխարհի հայտարարվեց, որ ադրբեջանի կողմից Արցախում հայերի ահաբեկման ու կյանքից զրկելու իրական սպառնալիքների վերաբերյալ չեն խոսելու։ Ասել է թե զերծ են մնալու։
Հասկանանք՝ ինչից է ՀՀ պետական դավաճան նիկոլը զերծ մնալու։
Զերծ է մնալու ի լուր աշխարհի հայտարարել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բնաջնջում է հայերին։
Զերծ է մնալու աշխարհին ներկայացնել ապացույցներ, որ թուրք-ադրբեջանական քայլերը նպատակաուղղված են Հայաստան պետության վերացմանը։
Էս մարդը էլ չգիտի ոնց ասի, որ Հայաստանից ու Արցախից, հայից ու հայկական օրակարգից զերծ է մնալու։
Ինքն այստեղ դրա համար չէ։ Իրեն այստեղ դրա համար չեն գործուղել։
Մեզ մնում է միայն մեկ բան։ Աշխարհին տեսանելի դարձնել, որ Հայաստանի կառավարության շենքը, Հայաստանի կառավարության նիստը ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ։ Դրանք օկուպացված են այնպես ինչպես Շուշին ու Սև լիճը։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



