Ավարտվել է ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը․ հրադադարի մասին պայմանավորվածության գալ չի ստացվել
INTERNATIONAL NEWSԱնթալիայում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որին մասնակցում էր նաև Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշողլուն։
Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը, հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ։
Նախքան բանակցությունները Չավուշօղլուն առանձնազրույցներ էր ունեցել Լավրովի ու Կուլեբայի հետ։
Հանդիպման ավարտին ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարներն առանձին մամուլի ասուլիսներով են հանդես եկել։
Լրագրողների հետ զրույցում ուկրաինացի նախարարն ասել է, որ չի հաջողվել հրադադարի մասին պայմանավորվածության հասնել, բանակցությունները բարդ էին։
Ըստ Կուլեբայի` ռուս նախարարի հետ հանդիպմանը քննարկել են հումանիտար միջանցքների բացման և հրադադարի ռեժիմի հարցերը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



