Խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիների այս պահվածքն անընդունելի է․ սադրանքներն ավելի կշատանան. Թագուհի Թովմասյան
BLOGԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Մարտի 6-ից սկսած ադրբեջանական զինուժը հետեւողականորեն հրետակոծում է Արցախի մի քանի բնակավայրեր, շարունակաբար հոգեբանական ճնշում գործադրում խաղաղ բնակչության նկատմամբ, իսկ այսօր առավոտյան անգամ խաղաղ բնակիչ է վիրավորվել իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս:
Շտապ գրություն եմ ուղարկել միջազգային համապատասխան գործընկերներիս, նրանց ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ապակայունացնող եւ ահաբեկչական քաղաքականության վրա եւ խնդրել շտապ արձագանք. անպատժելիությունը բերում է էլ ավելի կործանարար հետեւանքների:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



