Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշխարհը նայում է, և մենք չենք լռելու, բավակա՜ն է. ԵԽ քուրդ պատգամավորը զգուշացրեց Ադրբեջանին

INTERNATIONAL NEWS

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները զգուշացնում են Ադրբեջանի իշխանություններին, որ աշխարհը ուշադրությամբ հետևում է և թույլ չի տալու Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Եվրախորհրդարանում հայտարարեց «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի  նախագծի համահեղինակ, Շվեդիան ներկայացնող պատգամավոր Էվին Ինջիրը՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին:

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ծնված, ազգությամբ քուրդ, բայց այժմ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատներին ներկայացնող պատգամավորը իր խոսքում նշեց, որ Ադրբեջանն այժմ համակարգային փորձեր է անում Լեռնային Ղարաբաղում հայկական հարուստ պատմությունն ու մշակույթը վերացնելու ուղղությամբ:

Ինջիրի խոսքով՝ Ադրբեջանի հարձակումը հայկական մշակութային ժառանգության վրա հարձակում է Հայաստանի վրա և ամենակարևորը՝ հարձակում է Հայաստանի ապագա սերունդների վրա:

«Պատմությունը վերաշարադրելու միջոցով գերիշխանության հասնելու համար Ադրբեջանը դիմում է մշակութային գանձերի ոչնչացմանը, որոնք ապագա սերունդները այլևս չեն կարողանա վայելել: Սա մի բան է, որը ես՝ իմ քրդական արմատներով, տեսել եմ իմ ժողովրդի և մեր ինքնության հանդեպ Թուրքիայում», - հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավորը՝ հիշեցնելով, որ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ պարտադրելով դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

«Բանաձևը, որն այսօր քվեարկելու ենք (բանաձևն ընդունվել է, -խմբ), հնարավորություն է տալիս հստակ ուղերձ ուղարկելու Ադրբեջանին, որ աշխարհը նայում է, և մենք չենք լռելու, եթե լռությունը և բռնության սպառնալիքը չդադարեցվի: Եվրոպական խորհրդարանը պետք է դեմ հանդես գա Ադրբեջանի անընդունելի գործողություններին, միջազգային համաձայնագրեր պետք է հետևեն դրան: Հետևաբար` մենք կոչ ենք անում Ադրբեջանին հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին՝ հատկապես հաշվի առնելով իր անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որը հստակորեն արգելում է մշակութային ժառանգության ոչնչացումը: Բավակա՛ն է: Հերիք եղավ, բոլ եղավ», - հայտարարեց Էվին Ինջիրը:

 
Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community