Երկրաշարժ՝ Հայաստան–Վրաստան սահմանին․ ՀՀ մի շարք բնակավայրերում այն զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ
SOCIETYՄարտի 10-ին, տեղական ժամանակով ժամը 21:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ բնակավայրերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր քաղաքում, Մեծավան և Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



