Ջեռուցման խնդիրների պատճառով Արցախի դպրոցներում գարնանային արձակուրդներն սկսվելու են մարտի 14-ից
SOCIETYՀանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Առաջին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, իսկ 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Արցախը զրկված է գազամատակարարումից՝ գազատարի վնասման պատճառով։ Խողովակի վնասված մասը գտնվում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



