Սիրիայում ոչնչացվել է խոշոր ահաբեկչական խմբավորման պարագլուխը. աղբյուր
INTERNATIONAL NEWSՍիրիայում ոչնչացվել է Դամասկոսի արեւելյան արվարձաններում խոշորագույն «Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորման պարագլուխը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 25-ին «Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Սիրիայի ազգային աշխարհազորի հրամանատարության աղբյուրը:
«Արեւելյան Գութում մեր մարդիկ հաստատել են, որ Զահրան Ալուշը ոչնչացվել է օդուժի հարվածի արդյունքում»,- հայտարարել է աղբյուրը:
Խմբավորումը երկար ժամանակ հազարավոր հրթիռային ու ականանետային հարվածներ էր հասցրել սիրիական մայրաքաղաքի ուղղությամբ, ինչի հետեւանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ էին զոհվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



