Պղինձը թեթեւակի էժանանում է
ECONOMICSՊղնձի արժեքը ուրբաթ փոքր-ինչ նվազել է հինգշբաբթի օրվա աճից հետո, շուկաները շարունակում են հետեւել պահանջարկի ակնկալիքներին եւ մատակարարումներին, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,36 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,6205 դոլար։ Հինգշաբթի պղինձը թանկացել էր 1,75 տոկոսով։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հինգշաբթի օրվա արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 1,15 տոկոսով՝ 10 117 դոլար, ալյումինիումինը՝ 2,59 տոկոսով՝ 427,5 դոլար, ցինկինը՝ 1,95 տոկոսով՝ 3 863 դոլար։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



