ՌԴ-ն չեղարկել է ավիաչվերթների սահմանափակումները ևս 8 երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ
SOCIETYՌուսաստանը չեղարկել է օդային հաղորդակցության սահմանափակումները ևս ութ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական կայքում։
«2022 թվականի մարտի 9-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն, անկանոն և կանոնավոր չվերթների սահմանափակումները դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան, որոնք նախկինում մտցվել էին որպես COVID-19-ի տարածումը կանխարգելելու միջոց, վերացվել են»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն փոխադարձ հիմունքներով՝ օդային երթևեկության մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրերի և ավիացիոն իշխանությունների առանձին համաձայնագրերի դրույթների հիման վրա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



