Ուկրաինացի պաշտոնյան կոչ է արել Ադրբեջանին հարձակվել Հայաստանի և Արցախի վրա
INTERNATIONAL NEWS«Ես միշտ հավատացել եմ քո ուժերին, Ադրբեջա՛ն, գնա՛ մինչև վերջնական հաղթանակ։ P.S. Մանրամասներ չկան, կարծում եմ՝ շուտով ամեն ինչ հայտնի կդառնա»: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհրդի բարեկարգման տեսչության պետ Ռուսլան Մորոզը:
Նշենք, որ Թվիթն արդեն հեռացվել է, սակայն հայտնի լրագրող Լինդսի Սնելը հասցրել է կիսվել դրանով:
Հիշեցնենք, որ օրեր շարունակ Ադրբեջանի զինուժը ականանետեր է կիրառում Արցախի տարբեր ուղղությունների վրա: Իսկ այսօր հարձակվել են Խնապատ գյուղի ուղղությամբ, ինչպես նաև Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...




