Բաքվում ձերբակալվել է ադրբեջանական հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրենը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի կազմալուծված Ազգային անվտանգության նախարարության հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն, գեներալ-մայոր Էլչին Գուլիեւը ձերբակալվել է: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Գուլիեւին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով: Դատարանի որոշմամբ նախկին պաշտոնյան կալանավորվել է չորս ամիս ժամկետով:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը կապում են ադրբեջանական ԱԱՆ սկանդալային գործի հետ: Նախարարության համակարգում հայտնաբերվել են կաշառակերության եւ ծառայողական դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



