Կրեմլում մեկնարկել է Պուտինի եւ Լուկաշենկոյի հանդիպումը
INTERNATIONAL NEWSԿրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, հաղորդում է БелТА-ն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, համագործակցության զարգացումը, պատժամիջոցների պայմաններում տնտեսական փոխգործակցությունը։ Օրակարգում է նաեւ Ուկրաինայում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Սա Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների՝ տետ-ա-տետ արդեն երկրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում։ Նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարի կեսերին Մոսկվայում։ Այդ պահից ի վեր առաջնորդները բազմիցս զրույցել են հեռախոսով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



