ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՄԱՐՏԻ). Արտոնագրվել է ավտոմատ հեռախոսակայանը, հաղորդվել է աշխարհում առաջին հեռագիրը. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԵՆ ՕՐԵՐ
Չինաստան՝ Ծառ տնկելու օր, Գաբոն՝ Նորացման օր, Կանադա՝ Համագործակցության օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, Ռուսաստան՝ Քրեակատարողական հիմնարկների աշխատողների օր, ԱՄՆ՝ Աղջիկսկաուտների օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1900 - ծնվել է հայկական կրկեսի հիմնադիր Վաղարշակ Արզումանյանը։
1905 -վախճանվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը։
1917 - ծնվել է ինժեներ-շինարար Վարդան Հասրաթյանը։
1918- Հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը գրավել է Կարինը։
1920- Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Խալիլ Բեյի կողմից կազմակերպված ադրբեջանական աշխարհազորին օգնելու նպատակով Բաքվից Ղարաբաղ է տեղափոխվել մոտ 90 վագոն ադրբեջանցի զինվոր և զինտեխնիկա։ Հարուստ հայ ընտանիքները սկսել են լքել Շուշին։
1922- Անդրկովկասի երեք հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատել է դաշնային պայմանագիրը, որով իսկ հիմնադրվել է նրանց ֆեդերացիան՝ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։
1938 - ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Մսրյանը։
1982 - վախճանվել է արձակագիր Ալեքսանդր Արաքսմանյանը։
2004- Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ժողովում ակադեմիկոսներից շատերի համար անսպասելիորեն տեղի են ունեցել նախագահի ընտրություններ: Առաջադրված միակ թեկնածու Ֆադեյ Սարգսյանը վերընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ:
2009- Փարիզի կենտրոնում բացվել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի պուրակը:
2019-Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։
ԱՇԽԱՐՀ
604- վախճանվել է Հռոմի պապ, կաթոլիկ եկեղեցու սուրբ Գրիգոր 1-ինը։
1169 -Անդրեյ Բոգոլ յուբսկին զավթել է Կիևը և այրել այն։
1229- Խաչակիրները գրավել են Երուսաղեմը։
1519- իսպանացի նշանավոր կոնկիստադոր Էռնան Կորտեսը իր խմբով մտել է ներկայիս Մեքսիկայի տարածք։
1685- ծնվել է անգլիացի փիլիսոփա, Իռլանդիայի եպիսկոպոս Ջորջ Բերկլին։
1710 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր Թոմաս Արնը։
1824 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆը։
1863 - ծնվել է ռուս գիտնական Վլադիմիր Վերնադսկին։
1881 -Ֆրանսիան գերիշխանություն է հաստատել Թունիսի նկատմամբ։
1889 -Էլմոն Ստրոուջերը ԱՄՆ-ում արտոնագրել է ավտոմատ հեռախոսակայանը։
1896 -Պետերբուրգի համալսարանի շենքում, շնորհիվ Պոպովի ստեղծած սարքի, հաղորդվել է աշխարհում առաջին հեռագիրը։
1911 -Ռոկֆելլերի համալսարանի դոկտոր Ֆլետչերը բացահայտել է մանկական ցերեբրալ պարալիչի պատճառը։
1912 -ԱՄՆ-ում հիմնադրվել է «The Girl Guides» շարժումը (հետագայում՝ սկաուտական շարժում)։ 1913- Ավստրալիայի մայրաքաղաք է դարձել Կամբերրան։
1918- Մոսկվան 215 տարվա ընդմիջումից հետո կրկին դարձել է Ռուսաստանի մայրաքաղաք։
1940 -ավարտվել է խորհրդա-ֆիննական պատերազմը։ ԽՍՀՄ-ը և Ֆինլանդիան կնքել են խաղաղության պայմանագիր, ըստ որի, ԽՍՀՄ-ին են անցել Վիբորգը և Արևմտյան Կարելիան։
1942- ծնվել է Ռատկո Մլադիչը, որը Սերբական Հանրապետության բանակի հրամանատարն էր 1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ։
1946 - ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի Լայզա Մինելլին։
1968- Մավրիկիոսը ձեռք է բերել անկախություն, իսկ 1992 թվականի նույն օրը՝ դարձել հանրապետություն։
1974- «Մարս-6» խորհրդային տիեզերական կայանը իջել է Մարս մոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։
1999- Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան։
2005- Կարոլոս Պապուլիասը դարձել է Հունաստանի նախագահ։
2011- Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի է ունեցել վթար։ Արդյունքում ռադիացիայի մակարդակը գերազանցել է նորման 20 անգամ։
2018 - վախճանվել է ռուս հանրահայտ դերասան Օլեգ Տաբակովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում