Հրապարակել է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների քարտեզը
INTERNATIONAL NEWSՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է այն տարածքների քարտեզը, որոնք Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում անցել են ՌԴ Զինված ուժերի (ԶՈւ) վերահսկողության տակ։ Այն Lenta.ru-ին տրամադրել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա հայտնել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) զորքերի խումբը ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ հասել է Նովոանդրեևկա և Կիրիլովկա բնակավայրեր և արգելափակել Բլագոդատնոյեն։ Խորությամբ առաջխաղացումը կազմել է 8 կիլոմետր, հավելել է գեներալ-մայորը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, շարունակելով հարձակումը լայն ճակատով, հասել են Նովոդոնեցկոե-Նովոմայորսկոյե-Եգորովկա գիծ: Առաջխաղացումը եղել է 11 կիլոմետր»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



