Մատվիենկոն ռուսական տնտեսության աճ է կանխատեսել 2016-ի համար
INTERNATIONAL NEWSՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն երկրում փոքր ու միջին ձեռնարկությունների ակտիվ զարգացման անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ria Novosi-ին, Մատվիենկոն շեշտել է, որ Ռուսաստանը հասել է ճգնաժամի գագաթնակետին և հաջորդ տարի կսկսվի երկրի տնտեսության աճը: «Այսօր կա այն բանի գիտակցումը, որ մենք հասել են ճգնաժամի գագաթնակետին, և հույս կա, որ հաջորդ տարում կսկսվի տնտեսության աճն ու կայունացումը»,-«Ռոսիա 24» հեռուստալիքով հայտարարել է Մատվիենկոն:
Խոսնակը մատնանշել է փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ ուշադրության ավելացումը, քանի որ խոշոր ընկերություններն «ավելի շատ են կախված համաշխարհային տնտեսությունից և չեն կարող ապահովել տնտեսական կայուն զարգացում»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



