Բակո Սահակյանը Միքայել Վարդանյանի և Հովիկ Թադեւոսյանի հետ քննարկել է Արցախում ներդրումային եւ բարեգործական ծրագրերը
POLITICSԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանին եւ «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովիկ Թադեւոսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Միքայել Վարդանյանին Արցախին մշտապես սատարելու համար` կարեւորելով նրա կողմից իրականացված ծրագրերը ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



