Բզկտված ԱՐՑԱԽ. ՊԼԵԹԱՆՑ. Արտակ Զաքարյան
BLOGՊԼԵԹԱՆՑ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Հադրութից 21 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 94 կմ հեռավորության վրա։ Լեռնային համայնք է, ունի 919 հա տարածք, որից 598 հա գյուղատնտեսական նշանակություն, 270 հա անտառային հողեր։ Պլեթանցի կազմի մեջ ընդգրկված է Ծաղկավանք գյուղը, որտեղ բնակվում էին 4 մարդ, կար 2 տնտեսություն։ Համայնքի տարածքում առկա են երեք աղբյուրներ` Պլեթանց գյուղի տարածքում «Շենին» և «Իսայի», իսկ Ծաղկավանք գյուղի տարածքում՝ «Շենին» աղբյուրը։
Պլեթանցի պատմամշակութային հուշարձաններն են՝ (Բլութան) Սբ. Ստեփանոս եկեղեցի (1651 թ.), գերեզմանոց (17-19-րդ դարեր), խաչքար (17-րդ դար), ջրաղաց (19-րդ դար)։ Սբ․ Ստեփանոս եկեղեցու վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները վերաբերվում են 19-րդ դարին։ Մակար Բարխուդարյանցը հետևյալն է գրում գյուղի և եկեղեցու մասին. «Պլեթանց հիմնուած է նոյն սարին (Արևասար) մի ձորի արևմտահայեաց լանջին վերայ. բնակիչք բնիկ, հողն արքունի, ունի նաև այգի, բոժոժ և պարտէզ, անվնաս օդն, կլիման և ջուրն. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, քահանան գալիս է Հատրութից»։ Ըստ մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1651 թվականին։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ այլ տվյալներ հայտնի չեն։
Գյուղի բնակչության թվաքանակը կազմում էր 28 մարդ, կար 12 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում էր գյուղապետարան և բուժկետ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



