ԱՄՆ ՊՆ-ն միլիոնավոր դոլարներով հովանավորել է Ուկրաինայի բիոլաբորատորիաները՝ կենսաբանական զենք մշակելու համար. Զախարովա
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի բիոլաբորատորիաները միլիոնավոր դոլարներով հովանավորվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ՝ կենսաբանական զենք մշակելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ուկրաինայում այդ կենսաբանական լաբորատորիաները գտնվում էին Առողջապահության նախարարության ենթակայության տակ։
2016 թվականի ամռանը Բարաք Օբամայի վարչակազմը Ուկրաինա է ուղարկել ԱՄՆ քաղաքացի Ուլյանա Սուպրունին, ով դարձել է Ուկրաինայի առողջապահության նախարար։ Նրա հայրը Ջորջ Հարի Յուրկովն է՝ «North American Controls Inc.»-ի պաշտոնաթող փոխնախագահը: Ընկերությունը մասնագիտացած է պաշտպանական արդյունաբերության կառավարման համակարգերի մշակմամբ:
Ուլյանա Սուպրունի պապը՝ Իվան Յուրկովը 1919 թվականին եղել է անկախ Ուկրաինայի բանակի լեյտենանտ: Կան ապացույցներ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նա մասնակցել է Կարպատներում խորհրդային զորքերի դեմ մարտերին և դիվերսիոն գործողություններին։
Ուլյանա Սուպրունի ամուսինը՝ Մարկո Սուպրունը, պրոպագանդիստ է և պրոդյուսեր Կանադայից։ Ուկրաինայում հայտնի է ծայրահեղ աջական ակտիվիստների հետ իր կապերով»,- գրել է Զախարովան և հավելել, որ սա ընդամենը մեկ օրինակ է, թե «ինչպես է ապառազմականացումը կապված ապաազգայնացման հետ»: