Պուտինը Շոլցին և Մակրոնին կոչ է արել ազդել Կիևի վրա
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել նրանց ազդել Կիևի վրա։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Երկրի ղեկավարը Մակրոնին և Շոլցին կոչ է արել ազդել Ուկրաինայի իշխանությունների վրա, որպեսզի դադարեցվի Կիևի ուժայինների հանցավոր գործունեությունը, որոնք խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
Պուտինը բացատրել է, որ Ուկրաինայում զինվորականները արտադատական սպանություններ են իրականացրել այլախոհների նկատմամբ՝ պատանդ վերցնելով խաղաղ բնակիչներին և օգտագործել նրանց որպես կենդանի վահան։ Կիևը նաև ծանր զինատեսակներ է տեղադրում հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների և բնակելի թաղամասերի մոտ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



