Երկու զոհ և յոթ վիրավոր․ նոր մանրամասներ գիշերվա հրետակոծությունից
INTERNATIONAL NEWSՄանրամասներ են հաղորդվում Կիևի գիշերային հրետակոծության հետևանքների մասին. ըստ տեղական մարմինների, արկերը հարվածել են բարձրահարկ շենքին և «Անտոնով» գործարանին։ Նախնական տվյալներով՝ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։
Մոտ 70 մարդ տարհանվել է բնակելի շենքից, որի մոտ պայթել է արկը։ «Անտոնով» գործարանում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել:
Այսօր առավոտյան ուկրաինական աղբյուրները հայտնել էին նոր պայթյունների մասին՝ Ռովնոյի մերձակայքում և Կիևի արվարձաններում։
Ուկրաինայում, ըստ երկրի գլխավոր դատախազության, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 90 երեխա է մահացել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Զոհերի մեծ մասը եղել է Կիևի, Խարկովի, Դոնեցկի, Չեռնիգովի, Սումիի, Խերսոնի, Նիկոլաևի և Ժիտոմիրի մարզերում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



