Հայտարարություն ՎՏԲ-Հայաստան բանկի վերաբերյալ
SOCIETYԿենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով, ապահովված է իրացվելիությամբ և սպասարկում է իր ավանդներն անխափան կերպով։ Տվյալ պահին բանկը աշխատանքներ է տանում Բանկի քարտապանների պատշաճ և ամբողջական սպասարկումը ՀՀ տարածքում վերականգնելու ուղղությամբ։ Այս պահին Բանկի հաճախորդները կարող են ազատորեն գործառնություններ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներով, ինչպես նաև կատարել իրենց անհրաժեշտ փոխանցումները և վճարումները ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերում կամ Բանկի հեռահար սպասարկման գործիքների միջոցով։ Գործարքների հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ դիմելով Բանկին։
Նշենք նաև, որ ՎՏԲ-Հայաստան բանկը բավարար իրացվելի և կապիտալացված է, ինչպես նաև Բանկին ամբողջությամբ հասանելի են Կենտրոնական բանկի իրացվելիության մշտական տրամադրման բոլոր գործիքները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



