Հայտնի է Դոնեցկում հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով զոհերի թիվը (տեսանյութ)
VIDEOԴոնեցկում «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի հրթիռի բեկորների ընկնելու հետեւանքով 20 մարդ է զոհվել։ Այս մասին Lenta.ru-ի թղթակցին հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքային պաշտպանության շտաբում։
Ըստ շտաբի նախնական տվյալների՝ հրթիռի բեկորների անկման հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս ինը վիրավորվել։ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը նույնպես հայտնել է, որ զոհվածների թվում կան երեխաներ։
Ավելի ուշ հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ Դոնեցկի հրետակոծությունից հետո զոհերի թիվը հասել է 23-ի, այդ թվում՝ մեկ երեխա։
Ավելի վաղ Դոնեցկի քաղաքապետ Օլեքսի Կուլեմզինը հայտնել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից արձակված «Տոչկա-Ու»-ն խոցվել է կառավարության շենքի մոտ։
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



