Թուրքիան անվերապահորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը․ Թուրքիայի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԹուրքիան անվերապահորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անհրաժեշտ է համարում աշխատել ոչ միայն նրա, այլև Ռուսաստանի հետ։ Այս մասին երեքշաբթի օրը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Իհարկե, մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի սահմանին և տարածքային ամբողջականությանը: Բայց մենք կարծում ենք, որ պետք է աշխատենք երկու կողմերի հետ հումանիտար նպատակներով: Մենք դրական ենք համարում, որ նրանց միջև բանակցությունները շարունակվում են»,- ընդգծել է նա:
Բացի այդ, Չավուշօղլուն ասել է, որ երեքշաբթի կամ չորեքշաբթի սպասվում է Թուրքիայի քաղաքացիների տարհանում Մարիուպոլից, որտեղ կա «մոտ 100-110 Թուրքիայի քաղաքացի»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



