ՌԴ-ն և Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակ. Լավրով
INTERNATIONAL NEWSՄոսկվան և Թեհրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք պետք է արձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մեզ մոտ պատրաստվում են նոր կարևոր փաստաթղթեր, որոնք կոչված են արձանագրելու մեր գործընկերության նոր որակը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նաև գնահատում է Իրանի անաչառ դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ:
«Ցանկանում եմ նշել, որ մենք գնահատում ենք մեր վստահական երկխոսությունը և ձեր անկողմնակալ դիրքորոշումն այն բանի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»,- ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



