Պուտինը հայտարարել է, որ Կիևը տրամադրված չէ «փոխընդունելի լուծումներ փնտրելուն»
INTERNATIONAL NEWSԿիևն ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար «փոխընդունելի լուծումներ փնտրելու» տրամադրություն չի ցուցաբերում, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Քաղաքական գործիչը համապատասխան հայտարարությունն արել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցի ժամանակ։ Մեջբերումը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Վլադիմիր Պուտինը ներկայացրել է հիմնարար գնահատականները` համաձայնագրեր մշակելու ուղղությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով ռուսական հայտնի պահանջները»,- ասվում է տեքստում։
Զրույցի ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են իրավիճակի հումանիտար ասպեկտները, այդ թվում՝ խաղաղ բնակչության տարհանման միջոցառումները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



