Գերմանիան դեմ է արտահայտվել Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտուն
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատման, և ոչ ոք դա չի ցանկանում։ Այս մասին Die Welt թերթի կազմակերպած ֆորումի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և այլ դաշնակիցների հետ մենք նույն կարծիքին ենք, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատում չպետք է լինի»,- ասել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և երկրի խորհրդարանին` խնդրելով պաշտպանել Ուկրաինայի երկինքը:
«Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է մեզ համար պաշտպանել մեր երկինքը: Ռուսական հրթիռներից: Ինքնաթիռներից: Դուք կարող եք ազդել դրա վրա», - ասել էր նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



