«Հրապարակ».Ազգայնական Թաթոյանին փոխարինել է եվրոպական արժեքներ պրոպագանդող Գրիգորյանը
POLITICSԵրեկ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հաշմանդամության թեմայով հասարակական խորհրդի նիստ է հրավիրել՝ ԱՄՆ ՄԶԳ եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երբ փորձել են քննարկել հաշմանդամության խնդիրները, նորընտիր օմբուդսմենը հմտորեն խոսակցությունը շրջել է եւ սկսել է խոսել խտրականությունից եւ հաշմանդամների մասին քննարկումը վերածել է սեռական փոքրամասնությունների թեմայով քննարկման:
Ներկաները հասկացել են, որ ազգայնական Թաթոյանին փոխարինել է գլոբալիստ, եվրոպական արժեքներ պրոպագանդող Գրիգորյանը, որի խնդիրը լինելու են ոչ թե սահմանամերձ բնակավայրերի եւ արցախցիների իրավունքների պաշտպանությունը, քաղբանտարկյալներն ու ազատ խոսքի ոտնահարումը, այլ սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանությունը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



