Պեսկովը Պուտինի հուզական վիճակի մասին է խոսել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի էմոցիոնալ վիճակը նորմալ է, սակայն նրա աշխատանքային օրը չափազանց անկանոն է, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Интерфакс-ը։
«Նախագահը ունի «անկանոն աշխատանքային օր», նրա աշխատանքային օրը ծայրահեղ անկանոն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա աշխատանքային օրվա ավարտի համար ֆիքսված ժամ չկա, հավելել է նա․ «Ամեն դեպքում, առավոտից մինչև ուշ գիշեր»։
Պեսկովը նախագահի հուզական վիճակի մասին հարցին պատասխանել է. «Հուզական վիճակը նորմալ է»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։