Ռուսներին հանձնված զինվորականը ուկրաիներենով հորդորել է գործընկերներին վայր դնել զենքերը
INTERNATIONAL NEWSՄելիտոպոլում տեղակայված ուկրաինական բրիգադի զինծառայող Օլեգ Իգնատովը, որը գերի էր հանձնվել ռուսական զինված ուժերին, ուկրաիներենով կոչ է արել իր ծառայակիցներին վայր դնել զենքերը։ Այ մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Իգնատովը Մելիտոպոլում (Զապորոժիեի շրջան) ուկրաինական զորքերի 25-րդ տրանսպորտային ավիացիոն բրիգադի նախկին պայմանագրային զինծառայող է։ Նա ինքն է ժամանել Ուկրաինայի տարածքից Ղրիմի Ջանկոյ անցակետ։
«Ես դա կարող եմ ձեզ ասել ուկրաիներենով: Ես ուզում եմ դիմել իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ ես ծառայել եմ: Ես դիմում եմ ձեզ և խնդրում, որ զենքերը վայր դնեք և հանձնվեք: Այստեղ ձեզ ոչ ոք չի ճնշի», - ասել է Իգնատովը:
Նա նաև ասել է, որ Ռուսաստանում կիր հետ «շատ նուրբ են վարվել», չեն ծեծել, չեն վիրավորել, կերակրել են։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



