Արևմուտքն Ուկրաինային դրդում է շարունակել արյունահեղությունը. Պուտին
INTERNATIONAL NEWSԱրևմտյան երկրները, մատակարարելով սպառազինություն, հետախուզական տվյալներ և վարձկաններ, դրդում են Կիևին շարունակել արյունահեղությունը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կիևի ռեժիմին չի հետաքրքրում Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը, նրան հանձնարարված է ստեղծել «հակաՌուսաստան»», - հայտարարել է նա։
Ռուսաստանի առաջնորդը նաև հավելել է, որ իր երկիրն անվտանգությունն ապահովելու այլ հնարավորություն, քան հատուկ ռազմական գործողություն սկսելը, չուներ։ «Մենք չենք հանդուրժի, որ Ուկրաինան դառնա Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքի պլացդարմ», - հավելել է նա։
Պուտինը վստահ է, որ եթե չսկսվեր հատուկ ռազմական գործողությունը, «ժամանակի հարց է, թե երբ էր Ուկրաինան հարձակվելու Դոնվասի և Ղրիմի վրա»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



