Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Շատ «ազնիվ» են դարձել...«Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծումը միշտ էլ Հայաստանի կենսական շահերը շոշափող ամենակարևոր հարցերից մեկն է եղել։ Դրա արդյունքում է, որ մեր պետության կողմից կոնկրետ դրվել է Արցախի միջազգային իրավական ճանաչմանը հասնելու խնդիրը։ Իրավիճակն արմատապես փոխվեց միայն Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո։ Նույնիսկ նախքան պատերազմը Փաշինյանը խուսափում էր հստակ ընդգծել հայկական կողմի կարմիր գծերը, այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի առկայությունը։ Նա հիմնականում անորոշ ձևակերպումներով էր խոսում Արցախյան հիմնախնդրի մասին՝ չհստակեցնելով հայկական կողմի ակնկալիքների շրջանակը։

Իսկ շատ հաճախ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փորձում էր ուղղակի պատասխանատվությունը գցել իր վրայից՝ հայտարարելով, թե Արցախի բնակչությունն իրեն մանդատ չի տվել հակամարտության շուրջ բանակցելու համար, բայց հետագայում պարզվեց, որ կոնկրետ փաթեթի շուրջ բանակցություններ են ընթանում։ Բացի դրանից, Փաշինյանի իշխանության կողմից Արցախի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ակնհայտ էր, երբ Արցախյան հերոսամարտի նշանակությունը զրոյացվում էր, իսկ արցախահայության սուբյեկտայնությունը դրվում հարցականի տակ։

Դրա շրջանակներում էր, որ, օրինակ՝ միջոցառուներից մեկի ժամանակ մասնակիցների կողմից Արցախի նախագահն անվանվում էր «Արցախի մարզպետ», իսկ ընդհանրապես ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանք չէր հնչում Արցախի Հանրապետության իշխանությունների նկատմամբ իրենց հարգանքն ընդգծելու կապակցությամբ։ Փաշինյանի իշխանության սկզբնական փուլից սկսած, մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև հասարակության առավել գիտակից հատվածը, այդ թվում՝ քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, պարբերաբար ահազանգ էին հնչեցնում, որ իշխանությունները փորձում են վերջնականապես ձեռք քաշել Արցախից, որ նրանց համար Արցախը բեռ է, որը խոչընդոտում է Հայաստանին «դուրս գալ շրջափակումից և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման արդյունքում զարգանալ»։

Բայց եթե նախքան պատերազմը շատերը թերահավատորեն էին ընդունում այս ահազանգերը, ապա այսօր ողջ հանրությունն ականատես է լինում, թե իշխանությունների դիմակն ինչպես է պատռվում, և ինչպես են նրանք բացահայտում իրենց իրական դեմքը։ Պարտությունից հետո Փաշինյանն ու իր թիմակիցները փոքր-փոքր դոզաներով փորձում են հանրային դաշտ նետել Արցախից հրաժարվելու մասին թեզերը՝ ձևավորելով այնպիսի քարոզչական ֆոն, որ հասարակությունն աստիճանաբար համակերպվի դրանց հետ։ Թեպետ հասարակության որոշակի շերտերի նրանք այդ «գաղափարներին» վարժեցրել են տարիներ շարունակ: Հիշում եք, չէ՞, հայտնի «սև հումորը» հողին վարժեցնելու մասին: Հիմա արդեն իշխանություններն ավելի բացահայտ են խոսում իրենց իրական մտադրությունների մասին, կամ, ինչպես փորձագետներն են նշում, այս թեմայով ավելի «ազնիվ» են դարձել։ Եվ այսօր արդեն հասել ենք այնպիսի մի հանգրվանի, որ արդեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, չնայած անորոշ ձևով շեշտում է Արցախին կարգավիճակ տալու մասին, բայց միևնույն ժամանակ ընդգծում, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը քննարկելի թեմա է։

Որքան էլ Աղաջանյանը հետո փորձեց սրբագրել, թե իր խոսքերը սխալ են մեկնաբանվել, իրականում այս պարագայում սխալ ու ճիշտ մեկնաբանելու հարց էլ չկա: Կա պարզ ու հստակ իրականություն, որն այլևս չի էլ թաքցվում: Արցախի շուրջ իշխանությունների դիրքորոշման տրամաբանության էվոլ յուցիան, ի վերջո, տանելու է նրան, որ օրերից մի օր Փաշինյանը կամ իր թիմակիցներից մեկը դուրս գա և հայտարարի արդեն Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի անհնարինության մասին, ու այն «հիմնավորելու» համար բերվեն բազմաթիվ աղավաղված պատճառաբանություններ՝ այդ թվում՝ նախկիններին հասցեագրված մեղադրանքներ այն շրջանակներում, թե նրանք են «հանձնել» Արցախը։ Այս կոնտեքստում ամենևին պատահական չէ, որ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մոտեցումը հիմնավորվում է նրանով, թե դեռևս 1991 թվականին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծման մասին որոշումը՝ Հայաստանը ճանաչել է այդ երկրի տարածքային ամբողջականությունը։

Ի սկզբանե, Փաշինյանի կողմից այս մանիպուլ յացիան դաշտ նետվելուց հետո Արցախյան խնդրի իրավական ասպեկտից հասկացող փորձագետները և միջազգային իրավունքի մասնագետները տարբեր դիտանկյուններից ցույց են տվել, որ ԱՊՀ ստեղծման փաստաթղթով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին այս հայտարարություններն ուղղակի կեղծիք են։ Նույնիսկ փաստաթղթի համապատասխան հատվածը հրապարակվեց: Բայց Նիկոլն ու իր թիմը հասկացել են, որ սուտը «ուտվում» է որոշակի զանգվածի կողմից, ուստի շարունակում են իրենց կեղծիքները: Եվ հետո, իշխանության մեջ կգտնվի՞ խելքը գլխին մեկը, որ կարողանա պատասխանել այս հարցին՝ եթե Հայաստանը դեռևս 1991 թվականին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այդ դեպքում, ինչո՞ւ է Ադրբեջանը 5 կետից բաղկացած խաղաղության պայմանագրի առաջարկություններ ներկայացնում Հայաստանին, որոնց շրջանակներում պահանջում է «նորից» ճանաչել իր տարածքային ամբողջականությունը։

Մի խոսքով, իշխանությունները փորձում են մոլորեցնել հանրությանը, սակայն հեռու չէ այն պահը, որ իրենք կբախվեն հանրային կրիտիկական դիմադրությանը։ Եթե նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը հազիվ պահեց իր իշխանությունը, ապա այս դեպքում նա ստիպված կլինի հեռանալ նախքան Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ի դեպ, այս օրերին սոցցանցերում հրապարակվեց Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվականի որոշումը, որտեղ պարզ հայերենով գրված է. «Հայաստանի Հանրապետության համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026