Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հզորության և անվտանգության բարձրացմամբ». «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

eurasia.expert-ն «Անհնար է կռվել Ռուսաստանի դեմ. Զելենսկին դա ուղղակի չհասկացավ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Շահգելդյանը eurasia.expert-ի լրագրողի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես է ընկալվում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում, և ինչպես դա կարող է ազդել Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա։

-Մհեր Լևոնովիչ, ինչպե՞ս են Հայաստանում ընկալում Ռուսաստանի կողմից առաջարկված անվտանգության երաշխիքներից ԱՄՆ-ի փաստացի հրաժարվելը։ Ի՞նչ է դա նշանակում Եվրոպայի և Անդրկովկասի անվտանգության համակարգի համար։

-Պարզ էր, որ Ռուսաստանի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքների մերժումը բերելու էր իրավիճակի սրման։ Ռուսաստանը պետք է մեխանիզմներ գտներ իր սահմանների մոտ առաջացած սպառնալիքները զսպելու համար։ Մինսկի համաձայնագրում, ցավոք, առաջացել և ընդլայնվել էր քայքայումը։ Ընդ որում, այդ ամենն ուղեկցվում էր քաղաքական և տեղեկատվականհոգեբանական պատերազմի վարմամբ և Ուկրաինայի ռազմականացմամբ։ Դա էլ հանգեցրել է Ռուսաստանի համար միակողմանի «անվտանգության երկընտրանքի»: Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո երկրորդ անգամ դիվանագիտությունը միտումնավոր մղվել է հետնաբակ, և նախապատվությունը տրվել է զենքին։ Դա տեսանելի է բոլորի համար։ Եթե այդպես շարունակվի երկարաժամկետ հեռանկարում, ապա աշխարհում անվտանգությունը կնույնականացվի միայն ռազմական ուժի հետ: Հարավային Կովկասի համար կարելի է ենթադրել, որ եթե ուկրաինական զինված ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնեն Դոնեցկն ու Լուգանսկը, ապա Ադրբեջանում, Թուրքիայի աջակցությամբ, դեպի պատերազմ շարժումը նույնպես կակտիվանա, որն էլ կվերածվի տարածաշրջանային նոր հակամարտության։

- Ուկրաինական իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կունենան ռուս-հայկական հարաբերությունների վրա։

- Հայաստանի հանրային ընկալման մեջ, կապված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակչությանը պաշտպանելու Ռուսաստանի որոշումը լեգիտիմ է ընկալվում։ Մեծամասնության համակրանքը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակչության կողմն է, բացառությամբ մի քանի կողմնակալ խմբերի: Միևնույն ժամանակ, մնում է ուժեղ բացասական տպավորությունն այն բանից, որ Ուկրաինան ցուցադրաբար գործում է Ադրբեջանի ռազմական մեթոդներով:

-Ինչո՞ւ ուկրաինական ճգնաժամը չլուծվեց դիվանագիտական ճանապարհով։

-Դրանք երեք մակարդակի խնդիրներ էին։ Նախ՝ ուկրաինական իշխանության մակարդակը։ Զելենսկին պատերազմը տեսնում էր որպես իշխանությունը պահելու հնարավորություն։ Ուկրաինայում ձախողվել են տնտեսական բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը, արտագաղթը կտրուկ աճել է, իսկ քաղաքական ուժերի վրա ճնշումներն ու արհեստական քրեական դատավարությունները լիովին սասանել են Զելենսկու դիրքերը, և, ամենայն հավանականությամբ, նա չէր վերընտրվի։ Երկրորդը Եվրոպայի տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունն է։ Արևմուտքում ՆԱՏՕ-ի դաշնակիցների շահերը բաժանվել են. արևմտյան եվրոպացիները, այսինքն՝ «Կարոլինգյան Եվրոպան», հատկապես գերմանացիներն ու ֆրանսիացիները, չեն ցանկանում տեսնել դիվանագիտական ջանքերի ձախողում Եվրոպայում՝ Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձախողումից հետո։ Բայց «բրէքզիթից» հետո Բրիտանիան Եվրոպայում փորձում է հագնել գլոբալ խաղացողի իր հին, փոշոտ ֆրակը, բարձրացրել է խաղադրույքները և խաղում է իրավիճակը շրջելու համար: Երրորդը գլոբալ աշխարհաքաղաքականությունն է։ Իհարկե, «առաջին ջութակի» դերը խաղում է ԱՄՆ-ը, բայց ամերիկյան վարչակազմի ոչ այնքան համահունչ ներքին կառուցվածքը ցույց է տալիս, որ քաղաքական պլանավորումը գալիս է Լոնդոնից, որը շատ սերտ համագործակցում է Լեհաստանի, Բալթյան երկրների և Թուրքիայի հետ: Դա տարբեր երկրներին պատերազմի մեջ ներքաշելու բրիտանական հին դիվանագիտական մեթոդն է, իսկ Զելենսկին դա չի հասկացել։ Ամերիկացիները չեն պատրաստվում կռվել Ռուսաստանի դեմ, բայց դեմ չեն թուլացնել նրան:

- Ինչպե՞ս է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը փոխում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը:

-Իրավիճակն արդեն փոխվել է։ Բայց քանի որ աշխարհաքաղաքականությունը երկարաժամկետ պրոցես է, պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու երկարաժամկետ տեսանկյունից։ Դեռ վաղ է լիովին կանխատեսել Ուկրաինայի ներկայիս կառավարության դիրքորոշումը, սակայն Զելենսկին արդեն երկու հայտարարություն է արել. նախ՝ որ Ուկրաինան մենակ է մնացել, և որ Կիևը պատրաստ է բանակցել Ուկրաինայի համար չեզոք կարգավիճակի շուրջ։

-Ի՞նչ սցենարներով կզարգանա իրավիճակը Ուկրաինայի շուրջ, և ի՞նչ նշանակություն կունենա այն Հայաստանի համար։

- Հանուն գոյատևման ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչների որոշումը պետք է դիտարկվի միջազգային հանրության կողմից ժողովուրդների ինքնորոշման օրինական իրավունքի տեսանկյունից: Այդ իրավունքը, չգիտես ինչու, միջազգային կազմակերպությունները կիրառում են Թիմորի, Սուդանի, Կոսովոյի նկատմամբ, իսկ Դոնեցկի, Լուգանսկի և Ղարաբաղի համար դա չի կիրառվում: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ոչ միայն ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, այլ նաև պատմական ու քաղաքակրթական բարեկամական կապ։ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հզորության և անվտանգության բարձրացմամբ։ Մենք նաև երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահեր ունենք տարածաշրջանում, հատկապես անվտանգության ոլորտում։ Թուրքիան Հարավային Կովկասում, անկախ նրանից, թե ինչ մարտավարական քայլեր է ձեռնարկում, երկարաժամկետ հեռանկարում եղել է, կա և կլինի ՆԱՏՕ-ի անդամ: Նա նաև երազում է Մեծ Թուրանի մասին: Իսկ դա հաստատուն է, որը չի փոխվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Year