Յունիբանկը՝ առաջատար POS վարկերի գծով
SOCIETY2021 թ. 4-րդ եռամսյակում Յունիբանկը դարձավ Հայաստանում առաջատարը POS վարկերի գծով՝ և տրված վարկերի քանակով, և ծավալով: 2021թ. արդյունքներով՝ բանկը նաև պահպանել է առաջատար դիրքը POS վարկերի քանակով: Յունիբանկին բաժին է ընկնում շուկայի 21%:
Ապառիկ ապրանքներ գնելու համար վարկերը ձևակերպվում են բանկի ավելի քան 500 գործընկեր խանութներում: Ապրանքների հիմնական տեսականին, որոնց համար վարկեր են տրամադրվել խանութներում, կենցաղային և համակարգչային տեխնիկան է, հեռախոսները և այլն:
Հայտերի մշակման արագությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Յունիբանկը լիովին ավտոմատացրել է վարկային սքորինգը և ներդրել արհեստական բանականության տեխնոլոգիան: Նորարարական ավտոմատացված համակարգի օգնությամբ 2021 թվականին մշակվել է ավելի քան 400 000 հայտ:
«Մեր նպատակն է՝ հաճախորդին հնարավորություն տալ հեշտ և հարմարավետ ձեռքբերել ապրանքը՝ ապառիկ: Մեր վարկատեսակների հանդեպ պահանջարկն աճում է տարեցտարի, նշանակում է՝ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Յունիբանկի հաջողության գրավականներից է նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը, որը հաճախորդների համար էապես պարզեցնում է վարկավորման գործընթացը, այդ թվում՝ մարզերում»,- նշում է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



