Ավտովթար Ռուսաստանում. մահացել են ՀՀ քաղաքացիներ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 եւ м599ЦМ57 համարանիշների եւ «Մազդա» մակնիշի х181МО61 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 45-ամյա Ս. Կ.-ն եւ 30-ամյա Է. Պ.-ն:
ՀՀ քաղաքացի Մ. Պ.-ը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
4
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement
5
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted ...



