Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Habertürk-ի փոխանցմամբ՝ այս մասին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Նշվում է, որ Պուտինին զանգահարելուց առաջ Էրդողանը զրուցել է նաև իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։
Չավուշօղլուն ևս մեկ անգամ հաստատել է Պուտինի և Զելենսկու հանդիպումն ընդունելու Անկարայի պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ «նման հանդիպման պահը հասունացել է»։
«Մենք ուրախ կլինենք այս հանդիպումն անցկացնել Թուրքիայում»,- ասել է Չավուշօղլուն։
Ամփոփելով Մոսկվա, այնուհետև Լվով կատարած այցի արդյունքները՝ Չավուշոլուն հայտարարել է, որ այս պահին Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ հստակություն չկա, սակայն հրադադարի հույս կա։