Կադիրովն ասել է, որ իր օգնականը Չեչնիայից 1000 կամավորների հետ մեկնում է Ուկրաինա
INTERNATIONAL NEWSՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ հանրապետությունից հազար կամավոր է ուղարկվել Ուկրաինա՝ հատուկ գործողությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ուժային բլոկի օգնական, իմ սիրելի եղբայր Ապտի Ալաուդինովը, Չեչնիայի Հանրապետությունից հազար կամավորների գլխավորությամբ, ուղարկվել է մասնակցելու Ուկրաինայի ապազգայնացման և ապառազմականացման հատուկ գործողությանը», - գրել է Կադիրովը:
Կադիրովի խոսքով՝ Ալաուդինովը փորձառու մարտիկ է, ով բազմիցս ապացուցել է իր բարձր ռազմական պատրաստվածությունը։
Անցյալ տարվա գարնանը՝ Չեչնիայի ՆԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո, Ալաուդինովը դարձավ Կադիրովի օգնականը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



