Ադրբեջանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի առաջարկած կարգավորման 5 կետերը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հետռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Կողմերը, մասնավորապես, քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրագործումը։
Նախարարները բարձրացրել են նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ հիմնարար սկզբունքների հարցը։ Լը Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
Նախարարները մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ։
Քննարկվել են նաև այլ արդիական հարցեր։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



