Ֆրանսիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հարաբերությունների կարգավորումը Երեւանի եւ Բաքվի միջեւ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի ներկայացրած հինգ հիմնարար սկզբունքներին (Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ)։ Ֆրանսիացի նախարարը հայտնել է Փարիզի աջակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է զեկույցում։
Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ընթացիկ իրավիճակի շուրջ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



