Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակ կնշի Շուշիում
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի՝ ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում կանցկացվի հանդիսավոր միջոցառում՝ կազմակերպության կառույցների, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ:
«Մենք «Խանքենդի» կոչվող ինքնաթիռով թռչում ենք Ֆուզուլիի (Վարանդա-Խմբ.) օդանավակայան՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Շուշա (Շուշի-Խմբ.) այցելելու համար։ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը նշվելու է Շուշայում (Շուշի-Խմբ.) այս կազմակերպության կառույցների հետ։ ՄԱԿ-ի դրոշը կծածանվի «ազատագրված» (չակերտները-Խմբ.) Շուշայում (Շուշի-Խմբ.)»,- գրել է Հաջիևը Twitter-ի իր միկրոբլոգում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



