ՌԴ-ն Դոնեցկի և Լուգանսկի երկնքում ոչ թռիչքային գոտի է սահմանել. աղբյուր
INTERNATIONAL NEWSԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների վրա ստեղծվել է ոչ թռիչքային գոտի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռազմական տեսակետից, եթե կան հակաօդային պաշտպանության լուրջ համակարգեր, ապա դրանք փոխանցելու կարիք չունենք, բավական է, որ Ռուսաստանի Դաշնությունը ինքը վերահսկի երկինքը... գիտեք, ասում են մեր հանրապետությունների վրա ոչ թռիչքային գոտու «հովանոց» կամ «գմբեթ»...»,- ուրբաթ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Բասուրինը։
Հեռուստաալիքի հարցին, թե արդյո՞ք ոչ թռիչքային գոտու «հովանոցն» արդեն տեղակայվել է, Բասուրինը դրական է պատասխանել. «Այո, ես այդպես եմ կարծում»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



