Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Հասկանալ ու ներե՞լ, թե՞...«Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի կառավարության մարտի 17-ի նիստում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս, որն, ըստ էության, նախագիծ է հանրային ֆինանսների կառավարման մասին (ավելի պարզ՝ համայնքների բյուջեները պետք է ընդունվեն մինչև տարեվերջ), Նիկոլ Փաշինյանը որոշակի շեղվեց և սկսեց խոսել նորաստեղծ Հանրային ներդրումների կոմիտեի մասին, որի առաջին նիստը արդեն կայացել է: Կոմիտեում պետք է քննարկվեն 250 միլիոն դրամը գերազանցող նախագծերը և որոշվեն առաջնահերթությունները:

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը ևս հանդիսանում է այդ կոմիտեի անդամ, որոշեց աչքի ընկնել և փայլել հարցի իր իմացությամբ, բայց, ինչպես միշտ, սայթաքեց… Ըստ նրա, «այդ գործընթացը մեծ ռեֆորմ է, իսկ մեզ երբեմն ասում են, որ մենք ռեֆորմներ չենք անում»: Նիկոլ Փաշինյանը անմիջապես արձագանքեց. «Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում»… Զգացվում էր, որ նախարարը կպել է վարչապետի «նուրբ լարերին»: Ու սկսվեց... Խոսել իրենց կողմից իրականացված «բազմաթիվ ռեֆորմների» մասին՝ Փաշինյանը ավելին ոչինչ չկարողացավ հիշել, քան հանրային սննդի օբյեկտներում ծխելը արգելելու «ռեֆորմի» մասին՝ չմոռանալով նաև հիշատակել կառավարության՝ դեռևս մշակվող մեկ այլ կարևոր «ռեֆորմ»՝ նույն սննդի օբյեկտներում աղամանները հանելու նախագիծը:

Ըստ նրա, դրանք «և՛ քաղաքակրթական, և՛ առողջապահական, և՛ կառավարչական ռեֆորմներ» են, այսինքն՝ շատ կարևոր են … Քիչ էր մնում ասի՝ աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական, բեկումնային և այլն, և այլն, մի խոսքով՝ հավասարազոր են, օրինակ՝ Ստոլիպինի ագրարային ռեֆորմին: Բայց դա չէր ամենահետաքրքիրը կառավարության այդ նիստում: Հաջորդիվ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, զեկուցելով բյուջեում վերաբաշխում կատարելու ինչ-որ նախագիծ, իր խոսքը սկսեց նրանով, որ «ներկայացվող հարցը կառավարության հերթական ռեֆորմներից մեկն է, այն կարելի է դիտարկել այդ շարքում»:

Պարզ զգացվում էր քծնանքը: Քծնանք... բայց ո՞ւմ կողմից և ո՞ւմ նկատմամբ: Քծնանք ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի, հինգ տասնյակ ուսումնամեթոդական և գիտական աշխատությունների հեղինակի, Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամի, Երևանի պետական համալսարանի ու կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալների արժանացած անձի կողմից… Ո՞ւմ նկատմամբ… Լավ, չարժե թվել: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մոռացել էր մի կարևոր ժողովրդական իմաստություն. «Լռությունը ոսկի է»: Նա դրա մասին միշտ է մոռանում: Ասենք, հիմա էլ մտքի նոր «փայլատակում» է ունեցել, ասում է՝ գործարարները երևի գները բարձրարցրել են, որ մարդկանց գնումային խուճապը զսպեն:

Այնպես որ, նրան, ինչպես ասում է հանրահայտ ռուսական հումորային հեռուստասերիալի հերոս Բորոդաչը, որին մարմնավորում է մեր հայրենակից Միխայիլ Գալուստյանը, կարելի է «հասկանալ ու ներել»: Իսկ Դումանյանի՞ն… Ըստ Օնորե դը Բալզակի, «քծնանքը երբեք չի գալիս մեծ հոգիներից, դա այն փոքր հոգիների մենաշնորհն է, որոնք կարող են էլ ավելի փոքրանալ, որպեսզի մտնեն այն կարևոր մարդու կյանքի ոլորտ, ում ձգտում են»… Մի խոսքով, որոշեք ինքներդ՝ հասկանալ ու ներե՞լ, թե՞…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms