Բնական գազն արդեն մատակարարվում է Արցախ
SOCIETYԱրցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ վերականգնվել է գազամատակարարումը Արցախ։ Հայտարարությունում ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։
Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



