ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել՝ անձնակազմի 4 անդամով
INTERNATIONAL NEWSՆորվեգիայի հյուսիսում զորավարժությունների ժամանակ վթարի է ենթարկվել ամերիկյան ռազմական MV-22B Osprey ինքնաթիռը, որում գտնվել է անձնակազմի չորս անդամ, հայտնում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսին պատկանող ինքնաթիռը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան» կոչվող զորավարժություններին։ Վթարը տեղի է ունեցել եղանակային դժվարին պայմաններում՝ Նորդլենդ շրջանում։
Փրկարարական ուղղաթիռը և նորվեգական «Օրիոն» ռազմական ինքնաթիռը որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները։
Նորվեգիայի ոստիկանությունը հաստատել է բեկորների հայտնաբերումը` նշելով, որ դրանց մոտ «կենդանության նշաններ չկան»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



