ՊՍԺ-ն պատրաստ է 2016 թվականին աստղաբաշխական գումար առաջարկել Նեյմարի համար
SPORTՖրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը պատարստ է 2016 թվականի ամռանը ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին, հայտնում է «El Mundo Deportivo»-ն՝ հղում կատարելով «Le Parisien»-ին:
Ըստ աղբյուրի տեղեկության, փարիզյան ակումբը պատրաստ է վճարել Նեյմարի հրաժարագինը, որը կազմում է 190 միլիոն եվրո:
2016 թվականի ամռանն այդ առաջարկը կատարելու երկու պատճառ կա: Առաջին հերթին վերջանում է ՊՍԺ-ի գլխաավոր աստղ Զլատան Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը և ակումբը ցանկանում է նոր «դեմք» ունենալ: Երկրորդ. մեկ տարուց վերջանալու է ֆինանսական ֆայր-փլեյը խախտելու համար ՈւԵՖԱ-ի կողմից Ֆրանսիայի չեմպիոնների վրա դրված ֆինանսական սահմանափակումը:
Ավարտված մրցաշրջանում Նեյմարը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 51 խաղի, որոնցում դարձել է 39 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
1
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
2
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
5
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects



