Լեհաստանն առաջարկել է ԵՄ-ին ամբողջությամբ արգելել առեւտուրը Ռուսաստանի հետ
ECONOMICSԼեհաստանն առաջարկել է Եվրամիությանն ամբողջությամբ արգելել առեւտուրը Ռուսաստանի հետ, շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Մաթեուս Մորավեցկին՝ կոչ անելով խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ Ուկրաինա ներխուժման համար, հայտնում է Reuters-ը։
«Լեհաստանն առաջարկում է պատժամիջոցների այս փաթեթին որքան հնարավոր է շուտ ավելացնել առեւտրային շրջափակումը՝ դրա երկու ծովային նավահանգիստները ներառյալ, ինչպես նաեւ՝ ցամաքային առեւտրի արգելքը: Ռուսական առեւտրի ամբողջական դադարեցումը Ռուսաստանին կստիպի մտածել, որ ավելի լավ է դադարեցնել այս դաժան պատերազմը»,- ասել է Մորավեցկին։
Այս շաբաթվա սկզբին ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փուլի շուրջ։ Մանրամասները չեն հրապարակվել, սակայն ԵՄ նախագահող Ֆրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանի՝ որպես «առավել բարենպաստության» երկրի կարգավիճակը կչեղարկվի: