Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է մշակում
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է մշակում՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ ԵՄ-ում ունեցած դիվանագիտական աղբյուրներին հղումով։
«Մենք պատժամիջոցների հինգերորդ փաթեթն ենք մշակում, բազմաթիվ նոր անուններ են առաջարկվում»,- հայտնել են գործակալության աղբյուրները՝ հավելելով, որ մերձբալթյան երկրները, այդ թվում՝ Լիտվան, հորդորում են Մոսկվայի դեմ նաև նավթային էմբարգո սահմանել, մինչդեռ Գերմանիան խորհուրդ չի տալիս հապճեպ քայլեր անել, քանի որ Եվրոպայում էներգակիրների գները բավական բարձր են։
Հաղորդվում է, որ երկուշաբթի՝ մարտի 21-ին, Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության երկրների արտգործնախարարների և պաշտպանության նախարարների պլանային հանդիպումը, որի գլխավոր թեման է լինելու Ուկրաինայում տիրող հրավիճակը։ Հանդիպման ընթացքում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատրաստվում է նախարարներին ներկայացնել հակամարտության զարգացման հնարավոր սցենարների իր վերլուծությունը։